«Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին, ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում:
Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ և օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական միտումները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:
Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը: